«Սահմանապահ սյունեցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով և աշխատանք գտնելու համար չբռնի արտագաղթի ուղին»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ԲՀԿ նախագահը սահմանապահ սյունեցիներին վստահեցրել է, որ գրագետ և պրոֆեսիանլ աշխատանքի շնորհիվ դրանք կարճ ժամանակում հնարավոր է կյանքի կոչել: