Ջերմ ընդունելություն Սյունիքի մարզում

«Սահմանապահ սյունեցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով և աշխատանք գտնելու համար չբռնի արտագաղթի ուղին»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել է  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝  ԲՀԿ նախագահը սահմանապահ սյունեցիներին վստահեցրել է, որ գրագետ և պրոֆեսիանլ աշխատանքի շնորհիվ դրանք  կարճ ժամանակում հնարավոր է կյանքի կոչել: