Գագիկ Ծառուկյանը կարող է վերացնել քաղաքական դաշտի վակումը. «Առաքելություն» կուսակցության նախագահ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր կուսկացությունները հնարավոր դաշինքերով են փորձումհանդես գալ, ավելի արդյունավետ և հավնական դարնձնելու համար իրնեց ներգրավվածությունը խորհրդարանում:Politik.am-ի թղթակիցը այդ առիթով զրուցեց՝ «Առաքելություն» կուսակցության նախագահ՝ Մանուկ Սուքիասյանի հետ. ով նշեց, որ նրանք նույնպես պատրաստվում են դաշինքով հանդես գալ, բայց դեռևս  ֆորմատը պարզ չէ, իսկ ավելի հստակ՝  կայանալիք համագումար նիստին որոշում կկայացվի, թե կուսակցությունը ինչպես ներգրավված կլինի խորհրդարանական ընտրություններին. «Ճշգրտումներ անում ենք ոչ միայն  զուտ նախընտրական թեմատիկայի հռետորաբանությամբ, այլ ավելի երկարաժամկետ՝ ստրատեգիական համատեղ գործունեության նկատառումներից ելնելով »:

Անդրադառնալով քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դերակատարմանը Սուքիասյանը նկատեց, որ նրա  քաղաքականությունից հեռանալով որոշակի  վակում ստեղծվեց քաղաքական դաշտում.«Նա լավագույնս կկարողանա վերացնել վակումը, որը առաջացել է իր բացակայության արդյունքում: Բայց քանի դեռ Ծառուկյանի կողմից որևէ պաշտոնական հայտարարույթուն չկա քաղքականություն վեդառնալու վերաբերյալ, ես չեմ կարող այդ թեմայով որևէ կոնկրետ մեկնաբանություն անել»,-ասաց Մանուկ Սուքիասյանը:

«Մենք չենք բացառում որևէ ընդդիմադիր ուժի հետ համագործակցությունը, դրան զուգահեռ  բացառում ենք ՀՀԿ-ի կամ այլ իշխանամետ կուսակցության միանալը»

Անդրադառնալով իշխանությունից անջատված կուսակցություններին՝ ընդդիմադիր պայքարում հանդես գալու թեմային, վերջինս նշեց. «Ես դա համարում եմ ներիշխանական թյուրիմացությունների կամ միմյանց հետ շահերը չհամընկնելու հետևանք, դրա զուգահեռ չեմ բացառում որ դրանք արվում են ընդդիամդիր դաշտը թուլացնելու համար, մի տեսակ անհնար է մի գիշերվա ընթացքում  համոզմունքեր և տեսակտներ փոխել և դառնալ ընդդիմադիր»,- նշեց Մանուկ Սուքիասյանը հավելելով որ արդեն անցել են այն ժամանկները,  որ կարելի էր այդ տարբերակով շփոթեցնել կամ խաբել ժողովրդին.«մարդիկ շատ ավելի տեղեկացված են , և նման խաբկանքների դժվար թե տրվեն»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը :

Politik.am