Երևան՝ խելացի և մատչելի մայրաքաղաք

Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է և պետք է ունենա այդ կարգավիճակին համահունչ տեսք և կառավարում:
Անհրաժեշտ քայլերն են.
. Երևանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարվող քաղաք,
. օդի մաքրությունը և կանաչ գոտիների ավելացումը ռազմավարական նպատակներ են,
. ապահովել արժանապատիվ ու մատչելի քաղաքային տրանսպորտ,
. Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում,
.  համայնքի ու մասնավորի համատեղ ֆինանսական միջոցներով վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում,
. կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման չեղարկում,
. մայրաքաղաքի փողոցների բեռնաթափմանն ուղղված աշխատանքներ, նոր ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներ,
. Ուրարտու–Էրեբունի նոր համալիրի ձևավորում Երևանում,
. Կասկադի ամբողջականացում և զարգացում։