«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում խաղաղության երաշխավորումն ու սոցիալական արդարությունն են

Նախընտրական հանդիպում և քայլերթ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Քաղաքամայր Երևանի բոլոր վարչական շրջաններում քաղաքացիների ջերմ ընդունելությունն ու վստահությունը մեզ համար մեծ պատասխանատվություն են։ Այս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը։ Հենց այս նպատակով էլ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում խաղաղության երաշխավորումն ու սոցիալական արդարությունն են, որովհետև միայն այդ ճանապարհով կարող ենք կառուցել անվտանգ և բարգավաճ Հայաստան: