44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիս

Տարիների ընթացքում նրանցից շատերի հետ ձևավորվել են ոչ միայն ջերմ հարաբերություններ, այլև իսկական ընկերություն ու հարազատություն։ Այսօր նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է բերում Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանի աշխատանքներին՝ հավատալով, որ այն դառնալու է ազգային վերածննդի, միասնության և հավատքի խորհրդանիշ։ Այս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել։ Այսօր էլ նույն ուժով ու կամքով շարունակում են ապրել, արարել և հավատալ վաղվան։ Ես միշտ ասել եմ՝ երբեք չպետք է կոտրվել։ Պետք է առաջ գնալ, ընտանիք կազմել, արարել, ապրել ու հավատալ սեփական ուժերին։