Հայոց Ցեղասպանությունից մեկ դար հետո էլ դեռ ապրում են մարդիկ, ովքեր սոսկալի ոճրագործության կենդանի ականատեսներն են: Ամեն մեկն իր կյանքի պատմությամբ, կորստյան վշտով ու արյունոտ հիշողություններով: Երևանում այսօր Ցեղասպանությունը վերապրած 4 մարդ է բնակվում: Ամենատարեցը 108-ամյա Մարի Կիրակոսյանն է: