«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հազարավոր նվերներ է ուղարկել սահմանամերձ գյուղեր

Ամանորին ընդառաջ  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը տոնական անակնկալների մի ամբողջ շարք է նախապատրաստել հանրապետության ավելի քան 350.000 երեխայի համար: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ այս օրերին շրջում են Հայաստանի ամբողջ տարածքով ու նվերներ հանձնում մեր երկրի բոլոր մանուկներին: Գագիկ Ծառուկյանի հորդորով՝ Ձմեռ պապերն ու Ձյունանուշներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատկապես հեռավոր Տավուշի սահմանամերձ գյուղերի մանուկներին: Օրեր շարունակ հեքիաթային սիրված հերոսները խինդ ու ծիծաղ են պարգևել թշնամու գնդակի տակ մեծացող մանուկներին:

Ամանորը՝ սպասված ու սիրելի տոն աշխարհի բոլոր երեխաների համար. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության ամբողջ տարածքում սկսել է տոնական միջոցառումների շարքն ու Ամանորի կապակցությամբ հաճելի անակնկալներ է նախապատրաստել մեր երկրի հարյուր հազարավոր երեխաների համար: Մանուկների ամենասիրելի տոնի մեկնարկից առաջ, հանդիպելով Ձմեռ պապերի և Ձյունանուշների հետ, Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին: 

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից հաշված ժամեր հետո ձմեռ պապերն ու ձյունանուշները ուղևորվեցին հեռավոր Տավուշի սահմանամերձ բնակավայրեր: Ուշադրության առանցքում ամենաառաջին հերթին թշնամու նշանակետի տակ գտնվող գյուղերն են՝ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, /Նոյեմբերյան-ավելացնել գյուղերի անուններ/: Սիրելի հերոսների հայտնությունը կրակոցների տակ մեծացող մանուկներին անասելի հրճվանք է պարգևում: Սահմանապահ փոքրիկները նույնիսկ չէին էլ երևակայում, որ Ամանորին իրականություն է դառնալու սիրելի Ձմեռ պապից նվեր ստանալու երազանքը:

Խաղաղություն. ահա թե ինչ են երազում հակառակորդի կողմից գրեթե ամեն օր գնդակոծվող գյուղերի մեծ ու փոքր բնակիչները: 8 տարեկան Ավետը սահմանապահ ընկերների հետ միասին լավ գիտի, թե որտեղից ու ինչ տրամաչափի զենքերով է թշնամին կրակում գյուղի վրա: Մանկական խաղերի մասին վաղուց արդեն մոռացած ոսկեպարցի փոքրիկը խիզախության պակաս չի զգում. ոչ ոք ու ոչինչ չի կարող ստիպել նրան լքել հայրենի գյուղը:

Ձմեռ պապերի ու Ձյունանուշների ուշադրությունից չի վրիպում Տավուշի մարզի և ոչ մի համայնք. Նոյեմբերյանում բնակվող 4-ամյա Ռևազը տոնածառին փակցված իր նամակում էր գրել Ձմեռ պապին տեսնելու նվիրական երազանքի մասին: Փոքրիկն անգամ չէր էլ պատկերացնում, որ նամակում գրված ցանկությունն այդքան արագ էր իրականանալու:

Թշնամու գնդակի տակ արիաբար ապրող ու մեր թիկունքն ամուր պահող այս հերոսները, որոնց համար ամենակարևորը մարդկային պարզ ուշադրությունն է, գիտեն՝ ի դեմ Գագիկ Ծառուկյանի իրենց մասին մտածող ու հոգսը կիսող ունեն: Ասում են՝ նման մարդկանց շնորհիվ է, որ հայրենի հողի վրա ավելի ամուր են կառչում:

Նվերներով բեռնված ավտոմեքենաները շրջել են Տավուշի մարզի բոլոր գյուղեր: Երեխաներին պարգեւել տոն, հիշարժան դարձնել տարեմուտը, եւ կատարել բոլոր փոքրի հերոսների երազանքը, որոնց օրը սկսվում եւ ավարտվում է կրակոցի տակ. Դա է հեռավոր լապլանդիայից ժամանած ձմեռ պապի ու ձյունանուշի նպատակը: Սահմանից մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չինարի գյուղ: Այն Հայաստանի դարպասն է: Գյուղ, որն անընդհատ հակառակորդի գնդակոծության տակ է: Գյուղապետը պատմում է, որ աշնանային թեժ մարտերից հետո հիմա համեմատաբար անդորր է:

Արդեն շուրջ 10 տարի գյուղի բոլոր երեխաներն արժանանում են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անակնկալին: Ձմեռ պապն ու ձյունանուշը կատարում են փոքրիկների բաղձալի երազանքները: Ոգեւորվածությունն ու ուրախությունը բառերով արտահայտել չես կարող:

Պառավաքարի մանկապարտեզը հենց հակառակորդի թիրախի տակ է: Եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ կրակոցներ լինում են: Անգամ այդ պայմաններում թույլ չեն տալիս փակել մանկապարտեզը, քանի որ գիտակցում են իրենց դերը հայրենիքի շենացման գործում: Սինքրոն մանկապարտեզի տնօրեն Գագիկ Ծառուկյանի ամանորի նվերը երեխաների համար շատ կարեւոր է, նրանք զգում են, որ անտեսված չեն ու գիտակցում են՝ կա մեկը, որը հետաքրքրված է երեխաների հոգսերով,- ասում է մանկապարտեզի տնօրենն ու հավելում, Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չէ, որ աջակցում է Պառավաքար գյուղի բնակիչներին:

 

Սահմանապահ գյուղի բնակիչները հատկապես կարեւոր են համարում Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունը, որ առաջինը պետք է շնորհավորել սահմանամերձ գյուղերի երեխաներին: Նրանք հիշելու են ոչ միայն կրակոցների, այլեւ այսպիսի բարի նախաձեռնության մասին, որը հիշարժան է դարձնում նրանց կյանքը,- ասում են խաղաղության մասին երազող գյուղացիները: Մեծից փոքր շոյված են Ծառուկյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Բարերար Գագիկ Ծառուկյանի մեծ նախաձեռնությունը, եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա սատար է կանգնում սահմամերձ գյուղի բնակիչներին, իսկ երեխաները համոզվում են, որ միայնակ չեն, եւ ունեն վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ- ասում են հենց նրանք՝ գյուղացիները:

Մի քանի օր անց Ամանորը կթակի բոլորի դուռը: Ձմեռ պապիկն ու ձյունանուշը տոնական ու հետտոնական բոլոր օրերին կշարունակեն շրջել Հայաստանի ամբողջ տարածքով ու նվերներ կպարգևեն մեր երկրի բոլոր փոքրիկներին: Թող գալիք 2016 թվականը անառիկ պահի մեր երկրի սահմաններն ու խաղաղություն բերի ամբողջ աշխարհին: