Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը, ևս մեկ կարևոր առիթ է արժևորելու մեր կանանց դերը և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքը։ Հայ կինը ընտանիքի ամուր հիմքն է։ Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները։ Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր։ Պետք է գնահատենք և մեծարենք նրանց միշտ։