Հիսուսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին միանալ ցանկացողները օրեցօր ավելանում են

Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը
միավորել է հազարավոր մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից՝ Տավուշից մինչև Շիրակ, Սյունիքից մինչև Լոռի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից։
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի
շինարարական աշխատանքներին միանալու ցանկացող քաղաքացիների հոսքը օրեցօր ավելանում է։
Մարդիկ աշխատում են շինարարների կողքին՝ հավատալով, որ յուրաքանչյուր դրված քար իրենց անձնական ներդրումն է այս պատմական նախաձեռնության իրականացման գործում։
Հատիսի գագաթից քաղաքացիները հեռանում են հավատով ու հույսով, որ այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուռ հայերին և համախմբված ջանքերով մեր երկիրը ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։