ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին

Բոլորին է հայտնի, որ օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են և ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել:
Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես, միասնական հետևում էր մրցելույթներին և ես շնորհակալ եմ, Հայաստանի օլիմպիական հավաքականին հայ ժողովրդին ուրախության պահեր նվիրելու համար։
Ունենք լավ թիմ, լավ երիտասարդներ, հաղթական ապագայով