Հայաստանից մինչև Արցախ. Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հազարավոր արցախցիների մասնակցությամբ անցկացվել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը ֆինանսավորել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: «Վերածննդի» հրապարակում ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը, որոնք իրենց կատարումներով, թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը: