Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնություններից Հայրենիք վերադարձան հայ ազգի պատիվը բարձր պահած:
Առաջնությանը Հայաստանը մասնակցել է 23 ծանրորդով՝ 7-ը նվաճել են չեմպիոնական տիտղոսն ու կանգնել պատվո ամենաբարձր հարթակին:
Մեր հզոր մարզիկներն ու մարզիչները կրկին ապացուցեցին, որ հայ ազգը ուժեղ, պայքարող և հաղթող տեսակ է: