Արտակարգ դրության պայմաններում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը լայն թափով շարունակում է սոցիալական ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Տավուշի մարզի Իջևան քաղաքն է: Հիմնադրամն առաջին անհրաժեշտության սնունդ է հատկացրել հարյուրավոր անապահով ընտանիքների, այդ թվում՝ թոշակառուներին: