«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի սոցիալական աջակցության խոշորամասշտաբ ծրագրով այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ աջակցություն են ստացել Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների մոտ 350 քաղաքացիներ: Առաջնահերթություն է տրվել բազմազավակ և գործազուրկ ընտանիքներին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են նաև ապրիլյան պատերազմում վիրավորված Ռուբեն Գևորգյանի ընտանիքին: