Խորը ցավով տեղեկացանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արտաշատ քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Համբարձում Ասատրյանի մահվան մասին:
Համբարձում Ասատրյանը, ով Արցախյան հերոսամարտի երախտավորներից է, կանգնած է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրման ակունքներում, և շուրջ 14 տարի ղեկավարելով տարածքային կառուցը, մշտապես իր մեծ ավանդն է ունեցել կուսակցության կառուցվածքային զարգացման հարցերում:
Մեր ցավակցությունն ենք հայտնում Ասատրյանների ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտն ու տխրությունը:
ԲՀԿ քաղաքական խորհուրդ