«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հերթական անգամ Արցախում ծառայող իրենց որդիներին այցելության են մեկնել հարյուրավոր բնակիչներ: Այս անգամ հերթը ամբողջ Լոռվա մարզինն էր: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը հոգացել է Արցախ մեկնող քաղաքացիների բոլոր ծախսերը, զինվորների համար ծանրոցներ է պատրաստել: Հիմնադրամ ստացված բոլոր դիմումները բավարարվել են, դրանց առատության պատճառով միայն այս ամսվա ընթացքում մարզից մի քանի այցելություն ևս կկազմակերպվի: