Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած բամբակի արտադրության գործընթացի մեկնարկը տրված է: Արմավիրի մարզում՝ Արաքս գետի ափին գտնվող տարածքներում, 1000 հեկտարի վրա փորձնական ցանվել է բամբակի սերմ, որը, հաջողությամբ բերք տալու դեպքում , 1000-ավոր աշխատատեղեր կբացի Արարատյան դաշտավայրին հարակից համայնքների բնակիչների համար: Բամբակի դաշտում սերմը շաղ տալու խորհրդանշական արարողությունն իրականացրել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Նա նաև հանդիպել է Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն գյուղերի բնակիչների հետ, նրանց հայտնել տեքստիլի քաղաք կառուցելու հավակնոտ նախաձեռնության մանրամասները: Գյուղացիները մեծ ոգևորվածությամբ են արձագանքել ավելի քան կես դար ընդմիջումից հետո Հայաստանում բամբակագործության վերածննդին միտված նախաձեռնությանը: