Դեկտեմբերի 10-ին «Մուլտի Գրուպ տեքստիլը» Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցել է միջազգային հեղինակավոր «Հայմտեքստիլ» ցուցահանդեսին: 1971 թվականից անցկացվող ամենամյա ցուցահանդեսին մասնակցել է 62 երկրի ավելի քան 2600 ընկերություն: Ցուցահանդեսին ներկայացված են եղել դեկորատիվ նյութեր ու աքսեսուարներ, վարագույրներ, գորգեր և տեքստիլ արտադրանք: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի և սիրիական «Սաբաղ Գրուպի» ընկերության հիմնադիր Ամար Սաբաղի համատեղ ջանքերով ստեղծված «Մուլտի Գրուպ Տեքստիլ»-ը պատվով է ներկայացրել հայկական արտադրանքը միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում: