Այս օրերին Հայստանում ընթանում է Վոլեյբոլի արևելյան Եվրոպական երկրների մինչև 15 տարեկանների առաջնությունը, որին մասնկացող հավաքականները հանգրվանել են օլիմպիական ավանում: Արտասահմանցի հյուրերը բավականին գոհ են առաջարկվող պայմաններից և ցանկություն են հայտնել հետագայում էլ մարզահավաքներ անցկացնել Հայաստանում: Հավաքականների ղեկավարներն ընդգծել են, որ իրենց շատ է հիացրել այն հանգամանքը, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած գերժամանակակից մարզաբազան ծառայում է ոչ միայն հայ, այլև արտասահմանցի մարզիկներին: