“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացած հանրահավաքով մեկնարկել է ԲՀԿ մարզային քարոզարշավը: “Այսօր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերը տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունն է”, – աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահն իր համաքաղաքացիներին ներկայացրել է “Բարգավաճ Հայաստանի” նախընտրական ծրագրի դրույթները, անդրադարձել երկրի ներքին և արտաքին խնդիրներին, խոսել հայրենադարձության և ներդրումների անհրաժեշտության մասին: “Ոչ թե տեսականորեն , այլ գործնականում գիտեմ յուրաքանչյուրիդ խնդիրը, պատրաստ եմ օգտագործել իմ անձնական կապերը ներդրումներ գրավելու համա”, – աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նաև հայտնել է, որ իր թիմակիցներին հրահանգել է քարոզարշավը վարել կոռեկտ և որևէ քաղաքական գործչի հասցեին որևիցե վատ բան չասել: