«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է , որ խորհրդարանի արտահերթ ընտրություններում ինքն է գլխավորելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը: Գագիկ Ծառուկյանը խոսել է նաև Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների, ընտրություններում ԲՀԿ-ի հաղթելու շանսերի մասին, անդրադարձել նաև ներքաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի: