Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացի նոր սկիզբ Հայաստանում: BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ OMNIA Tech ընկերության պատվիրակության , ընկերության գործընկեր հանդիսացող 40 երկրներից ժամանած դեսպանների և ավելի քան 1500 փորձագետների մասնակցությամբ անցկացվել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված խոշոր սեմինար: Մասնակիցները կարևոր իրադարձություն են համարել Օմնիա Թեք ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի գործակցությամբ աշխարհում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացումը Հայաստանում: Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ վստահությունը՝ ավելի քան 50 հեղինակավոր ընկերություններ ցանկություն են հայտել որպես գործընկեր աշխատելու նորաբաց մայնինգ ֆերմայում: