Երևանի Օղակաձև զբոսայգում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված ուկրաինացի հռչակավոր բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ Տարաս Գրիգորևիչ Շեվչենկոյի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա են եղել Գագիկ Ծառուկյանը, Ուկրաինայի Արտաքին Գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Զայացը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինը: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Շևչենկոյի արձանը երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է, որը մշտապես կհիշեցնի հայ-ուկրաինական դարավոր բարեկամության մասին: