Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեն ամենաբարձր մակարդակով. այս մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր Դսեղ կատարած այցելության ընթացքում: ԲՀԿ առաջնորդը մեծ լոռեցու ծննդավայրում նշել էր, որ կօգնի վերականգնել Հաղպատի վանական համալիրը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի սպորտային դահլիճը: Խոստումից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ աշխատանքային խումբ է մեկնել Լոռու մարզ՝ ուսումնասիրելու խնդիրներներն ու գնահատելու աշխատանքների ծավալը: