Հունիսի 17-20 տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքներին՝ փաստի առաջ կանգնեցնելով գյուղացիներին: Էջմիածնի հարակից գյուղերում կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունը, վնասել է պտուղն ու բանջարեղենը: Նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի հետևողական ու սրտացավ վերաբերմունքը հատկապես Արմավիրի մարզի գյուղերի ու գյուղացիների նկտամամբ՝ մարզի Աղավնատուն, Մրգաստան, Ամբերդ, Դողս համայնքների բնակիչները աշնանացանի ցանք կատարելու համար դիմել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին և խնդրել են ցորենի սերմացու: Կարճ ժամանակ հետո նրանց խնդրանքը դրական արձագանքի է արժանացել և հիմնադրամ դիմած բոոլոր համայնքների ղեկավարներին տրամադրվել է ցորենի սերմացու գնելու անհրաժեշտ գումարը: