Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Սիրիացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Հայաստանում սիրիահայերի խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու և սիրիացի գործարարների հետ մեր երկրում համատեղ բիզնես նախագծեր իրականցնելու համար: ԲՀԿ նախագահը վերահաստատել է հայ-սիրիական հարաբերությունների խորացմանն ու նոր նախագծերի իրականացմանն աջակցելու պատրասատակամությունը: