Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընդունել է BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ << ՕՄՆԻԱ ԹԵՔ >> ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազի և համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են ընկերության տարբեր աշխարհամասեր և աշխարհագրական գոտիներ ներկայացնող դեսպանները: OMNIA Tech-ի ներկայացուցիչները նշել են, որ, վստահելով Գագիկ Ծառուկյանին, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան՝ մեր երկրում ստեղծելու BITCOIN արտադրող աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման, որը գտնվում է Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ: Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու արտասահմանյան ընկերության խոշոր ներդրումը Հայաստանում և ընդառաջել է OMNIA Tech-ի խնդրանքին՝ հոկտեմբերին Հայաստանում հյուրընկալել ընկերության հսկայծավալ հավաքը, որին կմասնակցի 7000 մարդ աշխարհի գրեթե բոլոր երկրներից: