Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ զրույցում ցանկություն է հայտնել, որ չինական հզոր ընկերությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում և իր պատրաստակամությունն է հայտնել անձնապես լինել Հայաստանում չինական ներդրումների երաշխավորը: Դեսպան Էրլունը բարձր է գնահատել Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերը և նրա անձնական մեծ ներդրումը Չինաստանի կոմունիստական կուսակցության և ԲՀԿ-ի միջկուսակցական կապերի ամրապնդման և երկու երկրների գործարարների շփումների ապահովման գործում: