Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոստմանը հավատարիմ, դրամական պարգևներ է հանձնել հաղթանակած հայ բազկամարտիկներին և ուժային եռամարտիկներին: Հիշեցնենք, որ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել էր 23 մեդալ, իսկ բազկամարտիկները Եվրոպայի առաջնությունից հայրենիք էին վերադարձել 14 մեդալով: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ յուրաքանչյուր մարզիկ ցուցաբերած արդյունքի դիմաց պետք է արժանիորեն գնահատվի: Նա մարզաշխարհի ներկայացուցիչներին հայտնել է իր հերթական անակնկալի մասին: