Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է 25 հոգանոց պատվիրակությամբ: Հայաստանի ընտրանու կազմում առաջին անգամ մրցավայր էր մեկնել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ով Եվրոպայի առաջնությունում իր մեկնարկը նշանավորել է բրոնզե մեդալով: Սա իսկապես լավ ցուցանիշ է, հաշվի առնելով այն, որ Նվեր Ծառուկյանը բազկամարտով զբաղվում է ընդամենը 3 ամիս և սա նրա առաջին մրցապայքարն էր Եվրոպայի ուժեղագույն բազկամարտիկների հետ: