Կյանքի նոր փուլ տանող առաջին քայլերը՝ խրախուսական նվերներով ու բարեմաղթանքներով. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, շարունակելով տարիների ավանդույթը, դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ հաճելի ու միաժամանակ արդեն սպասված անակնկալներ է մատուցել Կոտայքի մարզի բոլոր շրջանավարտներին: Դրամական պարգև, ծաղիկներ և շնորհավորանքներ. Գագիկ Ծառուկյանի ուշադրությունից չեն վրիպել մարզի թե՛ քաղաքների, և թե՛ գյուղերի դպրոցականները: Նախաձեռնությունը, որն իրականցվում է արդեն ավելի քան 15 տարի, նպատակ ունի խրախուսել նոր կյանք մտնող երիտասարդներին: