Հայ լիբանանական բարեկամությունը նաև սպորտի ոլորտում ամրապնդելու նպատակով Հայաստան է ժամանել Լիբանանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ժան Համամը: Լիբանանի օլիմպիական կոմիտեի նախագահին մեր երկրում ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման ընթացքում գործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք լայն հնարավորություններ կընձեռեն հայ եւ լիբանանցի մարզիկների համար: