«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ու «Ջիվանու» անվան աշուղական դպրոցը հանդես են եկել բարեգործական մեծամասշտաբ նախաձեռնությամբ: Հիմնադրամի հովանավորությամբ՝ Երևանում և մարզերում գտնվող մանկատների և ցերեկային խնամքի կենտրոնների երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու հայկական աշուղական երգարվեստն ու ազգային նվագարանների հնարավորությունները: Ծրագրի մեկնարկից առաջ հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հանդիպել է «Ջիվանու» անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: