Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Միշա Աղաջանյանի կիսատ մնացած երազանքը, Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, իրականություն է դարձել: Մարտակերտում թշնամու դեմ արիաբար մարտնչած հերոսը ծառայությունը բարեհաջող ավարտելուց հետո պետք է աշխատեր ու վաստակած գումարով հիվանդ հոր համար նոր տրակտոր գներ: Որդու ցանկությունն իրականացնելու համար Կամո Աղաջանյանը դիմել էր Գագիկ Ծառուկյանի օգնությանը: Նա, ընդառաջելով հերոսի հոր խնդրանքին, հանդիպել է վերջինիս հետ ու հայտնել, որ Միշայի՝ նոր տրակտոր ունենալու երազանքն արդեն իրականություն է: