Հայ կնոջն արժանի մեծարանք. Մայրության և գեղեցկության տոնը լավագույն առիթ՝ վերստին արժևորելու կանանց ու աղջիկներին, նրանց փոխանցելու մեծարանքի ջերմ ու անկեղծ խոսքեր: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, շարունակելով ավանդույթը, մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ անակնկալներ է մատուցել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ուշադրության կենտրոնում եղել են մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում նշանակալից ավանդ ունեցող կանայք: Մանկավարժներ, բժիշկներ, արվեստագետներ և հայկական սպորտին փառք ու պատիվ բերած մարզուհիներ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված քաջորդիների ու պատերազմի մասնակից մերօրյա հերոսների մայրերը: «Յուրաքանչյուրն իրեն պետք է զգա գնահատված»,-սա է հիմնադրամի նախաձեռնության հիմքում: Շատերի համար սպասված, ոմանց համար էլ անսպասելի. գարնանային վառ և գունեղ ծաղկեփնջերն ու տոնը խորհրդանշող նվերները ժպիտ են պարգևել բոլորին: