Զարկ տալ տուրիզմի զարգացմանը, Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով՝ Ծաղկաձորում հերթական ներդրումային նախագիծն է իրականացվել: «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրում բացվել է ժամանցի շքեղ ու գերժամանակակից նոր կենտրոն, որի սրահներից յուրաքանչյուրում իրենց հոգեհարազատ զբաղմունք կգտնեն ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի սիրահարները: Ներդրումների ծավալը գերազանցել է 11 միլիարդ դրամը, ստեղծվել է մի քանի տասնյակից ավելի նոր աշխատատեղ: Բացման արարողությանը ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ: