ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Աշխարհի տարբեր երկրների պահպանողական և ռեֆորմիստական գաղափարներ դավանող քաղաքական ուժերից, խորհրդարանների պատգամավորներից կազմված ներկայացուցչական պատվիրակության անդամներն այսօր ուղղաթիռներով այցելել են Արցախի Հանրապետություն: Մայրաքաղաք Ստեփանակերտում նրանց ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Տարբեր երկրների խորհրդարանականներից կազմված պատվիրակության անդամները շրջել են Ստեփանակերտի փողոցներում, ճաշակել արցախյան Ժինգյալով հացը և հիացել դրա համով: Արցախի Խորհրդարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Արցախ կատարած այցի նպատակն այն է, որ եվրապատգամավորները ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ համոզվեն, որ Արցախն ապրում է սովորական, խաղաղ, առօրյա կյանքով: Մանրամասները՝ տեսանյութում: