«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել է Լատվիայի Հանրապետություն, որտեղմասնակցել է «Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգա» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանն, ի թիվսբազմաթիվ բարձրաստիճան հյուրերի, ներկա են գտնվել նաև Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Ռիգայի քաղաքապետՆիլ Ուշակովը և «Կեմպինսկի» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Մարկուս Սեմմերը: Ռիգայի սրտում գտնվողպատմական հյուրանոցը 2011թ-ից պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Նրա կառավարումը հանձնված է աշխարհահռչակԿեմպինսկի ընկերությանը: 5 աստղանի լյուքս դասի Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգան իր շքեղությամբ ու առաջարկողծառայություններով Մերձբալթյան երկրներում առաջինն է: