Այս գիշեր Ալբանիայի Դուրրես քաղաքից հայրենիք է վերադարձել ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 32 մեդալ, այդ թվում 6 չեմպիոնական տիտղոս: Հայրենիք վերադարձող մեր չեմպիոններինԶվաարթնոց օդանավակայանում դիմավորել են մեծ ոգևորությամբ: Ավանդույթի համաձայն մեր մարզիկներին դիմավորել և առաջինըշնորհավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: