Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ 2-րդ տարին անընդմեջ Հայաստանում կայացել է Մուլտիֆորս անվանումը կրող ավտոսպորտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 50-ից ավելի ավտոարշավորդ աշխարհի տարբեր երկրներից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի աճել է՝ գերազանցելով նախորդին: Բացի այդ եղել է նաև սուպեր մրցանակ` կատարելագործված ջիպ վռանգլեռ ավտոմեքենա: Հայկական ավտոսպորտի պատմության մեջ այդպիսի մրցանակային ֆոնդ դեռևս չի եղել: