Թեև Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող օլիմպիական ավանն արդեն մի քանի ամիս շարունակ գտնվում է հայ մարզիկների տրամադրության տակ ու տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնում են աշխարհում նմանը չունեցող այդ կառույցում, բայց օլիմպիական ավանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը կայացել է երեկ, որին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցել է նաև Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահ շեյխ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: