Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեր հենակետային մարզաձևերը, այլև այն բոլոր սպորտաձևերը, որտեղ հեռանկարներ կան Հայաստանի համար հաղթական նվաճումներ ապահովելու համար: Այս օրերին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը, ով հայրենական սպորտի ղեկավարների հետ քննարկել է Հայաստանում հոկեյի զարգացման մի շարք ծրագրեր: