Ավանդույթի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային օրը հայ մանուկներին առաջիններից է շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ով ջանք ու եռանդ չի խնայում երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕկ նախագահի նախաձեռնությամբ այսօր ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզադահլիճում անցկացվել է՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» խորագիրը կրող մարզամշակութային միջոցառում , որին մասնակցել են Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերի և Երևանի 25 մանկապարտեզների 200-ից ավելի երեխաներ: Միջոցառմանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանը որդու հետ, նաև օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Հոգսեն Միրզոյանը, Արթուր Ալեքսանյանը և այլ աշխարհահռչակ մարզիկներ: