Իտալական լեգենդար Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչին այսօր հանդիպել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ: Երկարատև հանդիպման ընթացքում քննարկվել են «Գուչչի Նոյ» անվամբ համատեղ բրենդ ստեղծելու աշխատանքներն ու արդյունքները: Ուբերտո Գուչչին, ով նաև սոմելիե է, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի մասնագետների հետ անձամբ է մասնակցել նոր բրենդի ստեղծման աշխատանքներին: Նա հայտնել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելիս հաշվի է առել Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ անձնական վստահությունը: