Հայաստան համայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է 15մլն 428հազար դոլար, ինչն ընդունվել է ծափերով ու զուռնայով: Հիշեցնենք, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է՝ Իմ Արցախը խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցմանը: Գագիկ Ծառուկյանը նույնպես խոշոր գումար է նվիրաբերել Հայաստան համայկական հիմնադրամին: Ծառուկյանը նաեւ Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ էր արել միանալ դրամահավաքին եւ Արցախի համար կատարել գոնե նվազագույնը, որ կարող ենք և պարտավոր ենք անել յուրաքանչյուրս: