«Ծառուկյան» դաշինքը առաջատար՝ ըստ Gallup International Association-ի հարցման

PanARMENIAN.NetGallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Հարցին՝ եթե առաջիկա կիրակի (Մարտի 12-ին) տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, ստացվել է հետևյալ պատկերը.

«Ծառուկյան» դաշինք` 26.4 տոկոս, «ՀՀԿ»` 22.8 տոկոս, ԵԼՔ՝ 4.3 տոկոս, «ՀՅԴ»` 3.9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 3.4 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 2.7 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.6 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 1.8 տոկոս, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1 տոկոս:

14.1 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 17 տոկոսը դժվարացել է պատասխանել, գրում է Ա1+-ը:

Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է փետրվարի 23-ից մարտի 2-ը Հայաստանի տարածքում:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

panarmenian.net