Իտալական լեգենդար Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչին տիկնոջ հետ եռօրյա այցով Հայաստանում է: Նա «Մուլտի Գրուպե կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հյուրն է:
Այցելության նպատակը Գուչչի աշխարհահռչակ ընտանիքի և «Մուլտի Գրուպե կոնցեռնի միջև գործակցություն սկսելն է: Առաջին քայլերը Երևանի «Արարատե կոնյակի, գինու, օղու կոմբինատից են սկսվելու: Նախ բանակցություններ, ապա նաև հուշագրի ստորագրում. կողմերը համատեղ բրենդ ստեղծելու որոշում են կայացրել: Կոմբինատի հետ գործակցության շնորհիվ կթողարկվեն անվանական կոնյակներ, որոնք, ըստ նախնական որոշման, կունենան «Գուչչի Նոյ» անվանումը: