Գագիկ Ծառուկյանի վերադարձը բացառիկ հնարավորություն է

Այն, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը այսօրվա հրամայական է հայության համար` արդեն ակնհայտ է: Դրա համար կարիք չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնել, հանրային կարծիք ուսումնասիրել. բավական է հետևել պարոն Ծառուկյանի հանդիպումներին ու այցելություններին, և պատկերը պարզ կլինի: Հենց Գյումրիում նրան օրեր առաջ ցույց տրված ընդունելությունը արտացոլանքն էր թե նրա բարձր վարկանիշի, թե այն փաստի, որ մարդիկ շարունակում են իրենց հույսը կապել Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հետ:

Ես, համենայն դեպս, չեմ տեսել երկրորդ այսպիսի գործչի, ում վերադարձը հասարակության համար այսքան ցանկալի է: Եվ վստահ եմ, որ անգամ քաղաքականությունից հեռացած ժամանակ ժողովրդին մեկ վայրկյան չլքած գործչի վերադարձը բացառիկ հնարավորություն է` առողջացնելու քաղաքական դաշտը և իշխանությանը իրական հակակշիռ ստեղծելու:

Գրում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը իր ֆեյսբուքյան էջում

Politik.am