Նոր և խոստումնալից հորիզոններ երիտասարդ կոմպոզիտորների համար. Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայկական երաժշտական համաժողովն անցկացրել է երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթ: Մասնակցել են 17-35 տարեկան կոմպոզիտորներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Լավագույն 9-ը ստեղծագործություններն անցել են եզրափակիչ փուլ: Հաղթողները Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել են դրամական խոշոր պարգևների: